ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Բազում գեներալներ ու գնդապետներ ունենք, որոնք բոլորը միասին մի եֆրեյտոր չարժեն

Բազում գեներալներ ու գնդապետներ ունենք, որոնք բոլորը միասին մի եֆրեյտոր չարժեն
01.11.2025 | 14:26

Հայոց մեծ եղեռնից հետո, 1.5 մլն անմեղ մարդկանց կոտորածից հետո, երբ պետականություն չունեինք, հայությունը շատ ավելի մեծ ներուժ, երիցս մեծ պոտենցիալ ուներ, քան հիմա, Մեծ եղեռնից մեկ դար հետո, երբ պետություն ունենք։

Այն տարիներին Անդրանիկ Զորավար և Գարեգին Նժդեհ ունեինք, Շահան Նաթալի, Թեհլերյաններ ու բազմաթիվ այլ քաջ հայորդիներ ունեինք, իրենց գրչի ուժով ու հանրային գործունեությամբ պայքարող հանճար` Թումանյան ունեինք, տաղանդավոր արվեստագետներ ունեինք` Շիրվանզադե, Վրթ. Փափազյան, Թերլեմեզյան, Տերյան, Չարենց, Բակունց...

Այսօր այդ առումով ողբերգական է վիճակը։

Բազում գեներալներ ու գնդապետներ ունենք, որոնք բոլորը միասին մի եֆրեյտոր չարժեն։

Հարյուրավոր ակադեմիկոսներ, գիտնականներ ունենք, որոնք կարծես թե ապրում են, կան, բայց իրականում չկան։ Գրողների, կոմպոզիտորների, այլ արվեստագետների մասին խոսելիս իսկույն հիշում ես տաղանդավոր պոետի խոսքը` «որտեղ մի պատառ չաղ ու յուղալի, կանգնած է այնտեղ նա երկյուղալի»...

Ցավալի է, բայց սա է դառն իրականությունն ու նույնքան ցավալի իրողությունը։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 337

Մեկնաբանություններ